Տարածաշրջան09:35, 04 Հունիս 2013
ԱՄՆ-ի և Ռուսաստանի մեկնաբանությունները թուրքական զարգացումների մասին

Թուրքական «Սոնհաբեր» էլեկտրոնային լրատվականն անդրադարձել է Թուրքիայի ամբողջ տարածքում արդեն յոթ օր շարունակվող բողոքի գործողություններին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից արված մեկնաբանություններին: Թերթը մասնավորապես ներկայացրել է երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտր Պեսկովի հայտարարությունները:
ԱՄՆ պետքարտուղարն, անդրադառնալով ներթուրքական զարգացումներին, ասել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է ցույցերի ժամանակ թուրքական ոստիկանության կողմից ցուցարարների վրա անհամչափ ուժ կիրառելու առիթով:Քերրին, հույս հայտնելով, որ ուժի կիրառման վերաբերյալ ամբողջական հետաքննություն կանցկացվի, երկու կողմերին էլ կոչ է արել սադրանքների չենթարկվել և ավելացրել. «ԱՄՆ պաշտպանում է խոսքի ազատությունը, որն իր մեջ ներառում է նաև խաղաղ ցույցերի անցկացման իրավունք»:
Մյուս կողմից Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Պեսկովը, խոսելով
Թոիրքիայի դեպքերի մասին, ասել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է, և այդ առիթով
երկու երկրների պաշտոնատար անձանց հանդիպումներ չի նախատեսվում: Պատասխանելով
ցուցարարների վրա ուժ կիրառելու մասին հարցին՝ Պեսկովն ասել է. «Մենք այդ խնդիրը
որևէ կերպ չենք մեկնաբանում, դա Թուրքիայի ներքին խնդիրն է: Թուրքիան մեր հարևանն
է, և մենք տարածաշրջանային հարցերում համագործակցում ենք իրար հետ: Մենք Թուրքիայի
հետ տնտեսական ու ներդրումային ոլորտում լայն համագործակցության ունենք, հետևաբար
մեզ համար ձեռնտու է կայուն զարգացող Թուրքիան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |