Տարածաշրջան06:56, 04 Հունիս 2013
Այսօր Թուրքիայում 240 հազարանոց գործադուլ է սպասվոմ

Թուրքական «Միլլիյեթ» թերթը մեջբերելով Հասարակական աշխատանքների արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունը հաղորդում է, որ այսօր Թուրքիայում մասշտաբային գործադուլ է սպասվում:
Նշյալ հայտարարության մեջ
մասնավորապես ասված է. «ՀԱԱԿ գործադիր խորհուրդը ավելի վաղ որոշում էր կայացրել աշխատանքի
անվտանգության և աշխատանքային պայմանների խնդրով
հունիսի հինգին գործադուլի դուրս գալ, սակայն վերջին օրերին կատարվող իրադարձությունների
պատճառով արդեն ոչ միայն աշխատանքի, այլ նաև կյանքի անվտանգության մարդավայել կյանքի
և ժողովրդավարության պահանջները ներկայացնելու համար գործադուլը վաղը կեսօրին սկսելու
որոշում է կայացվել»:
Հաղորդվում է, որ
ՀԱԱկ կազմի մեջ են
մտնում 11 արհմիություններ, որոնց անդամակցողների թիվը հասնում է ավելի քան 240 հազարի:
Թուրքական մեկ
այլ՝ Հեղափոխական աշխատավորների արհմիությունը ևս հայտարարել է, որ հավաք է
կազմակերպելու երեկ հրավիրված նախագահների
խորհրդի արտահերթ նիստի որոշումների մասին իր անդամներին տեղեկացնելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |