Տարածաշրջան08:01, 04 Հունիս 2013
Զբոսաշրջիկները լքում են Թուրքիան, հյուրանոցներում չեղյալ են հայտարարվում ամրագրումները

Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի համաձայն` Թուրքիայում Գեզի զբոսայգու պահպանման համար շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը հարվածի տակ են առել զբոսաշրջության ոլորտը: Քաղաքացիական անհնազանդության ակտերի և բախումների պատճառով մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակումգտնվող հյուրանոցներից հեռացել են: Թուրքիայի հյուրանոցային բիզնեսի, ձեռներեցների և ներդրողներ ասոցացիայի նախագահ Թիմուր Բայընդըրն ասել է, որ արդեն մեկ շաբաթ շարունակվող զանգվածային անկարգությունները զբոսաշրջիկների շրջանում մեծ անհանգստություն են առաջացրել:
«Զբոսաշրջիկները զանգավածաբար լքում են հյուրանոցները: Խոշոր հյուրանոցներում այցելուների 30 տոկոսը չեղյալ է հայտարարել ամրագրումները»,-ասել է նա:Թուրքիայի հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքն էլ նշել է, որ Գեզի զբոսայգու դեպքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Անթալիայի զբոսաշրջության վրա:
Ըստ աղբյուրի` Թուրքիայում հետաձգվել են մի շարք այնպիսի մշակութային խոշոր միջոցառումներ, ինչպիսիք են Ստամբուլի 41-րդ Երաժշտական փառատոնը և «Ankara Shopping Fest»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |