Տնտեսական12:12, 04 Հունիս 2013
Թուրքական ընկերությունը կահույք է արտահանում Հայաստան

Թուրքիայի Ադանա քաղաքում 1985 թվականից գործող
կահույքագործական մի ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Հայաստան: Ընկերությունը
կրում է «Գյուլդիքեր կահույք» անվանումը, ղեկավարը` Ահմեթ Գյուլդիքերն է: Շուրջ 30
տարի գործող այս ընկերության արտադրանքը վաճառվել է «Cassara» ապրանքանիշի ներքո:
«Մենք դիլերական համակարգով ենք աշխատում, մեր արտադրանքն առանց մեծ դժվարությունների հասցնում ենք Թուրքիայի ցանկացած կետ: Արտադրանքի մոդելները ամբողջության մեզ են պատկանում: Ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ սկսել ենք մրցակցել: Մեր բազան հագեցած է նորագույն տեխնիկայով»,- նշել է տնօրենը:
Ներքին շուկայից բացի ընկերությունն իր արտադրանքը սպառում է նաև արտերկրի շուկաներում` մասնավորապես Իրան, Լիբիա, Սաուդյան Արաբիա և Հայաստան: Թուրքական «Ինտերնետհաբեր» կայքի տեղեկացմամբ` ընկերությունը տարեկան հաշվարկով 50մլն դոլարի ապրանք է արտահանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |