Տնտեսական07:13, 05 Հունիս 2013
Թուրքիան անհանգստացած է, որ «Գազպրոմ»-ը զեղչ չի նախատեսում

Ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է,
որ քննարկումներ են ծավալվելու եվրոպական երկրներին վաճառվող ռուսական գազի
սակագինն իջեցնելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ սպառող երկրները 1000խմ գազի
դիմաց կվճարեն 370-380 դոլար:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբերթուրք» լրատվականը հայտնում է, որ դա անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ վերջինիս համար սահմանված սակագինը չի ենթարկվելու փոփոխության:
«Մինչդեռ Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը որոշակի զեղչի ենթարկի իրեն
վաճառվող գազի սակագինը»,- նկատել է տալիս «Հաբերթուրք»-ը:
Ներկայումս Թուրքիան բնական գազ է գնում Ռուսաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ադրբեջանից: Ռուսական գազի սակագինը 425-430 դոլար է 1000խմ-ի համար: Ամենաբարձր սակագնով կապույտ վառելիքը Թուրքիան գնում է Իրանից` 1000խմ-ի համար 500 դոլար: Իսկ ադրբեջանական գազը թուրքերին վաճառվում է 349 դոլար սակագնով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |