Տարածաշրջան10:05, 05 Հունիս 2013
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությունը ցրվել է

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» թերթի` ազգային ժողովի գերագույն խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությանը «Ազգային միասնություն» կուսակցության կողմից ներկայացված անվստահության քվեն:
Անվստահության քվեին կողմ է քվեարկել 27,
իսկ դեմ` 21 պատգամավոր:
Խորհրդարանանի նախագահ Հասան Բոզերը,
ամփոփելով քվեարկության արդյունքները, նշել է, որ ներքին կանոնադրությամբ
սահմանված կարգով վարչապետ Իրսեն Քյուչյուքը պետք է իր հրաժարականը ներկայացնի
նախագահին:
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայիս կառավարությունը
կազմավորվել է 2010թ մայիսի 17-ին:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոսի հյուսիսում բնակվող թուրքերին պաշտպանելու պատրվակով 1974-ին ներխուժել են կղզի և օկուպացրել վերջինիս տարածքի գրեթե 40 տոկոսը: Այնտեղ ստեղծել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն , որը մինչ օրս ճանաչել են միայն Թուրքիան և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |