Տարածաշրջան09:17, 06 Հունիս 2013
Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հիշեցրել է Նյու Յորքի խռովության ու զոհերի մասին
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեթ
Դավութօղլուն արձագանքել Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային խռովությունների
վերաբերյալ Վաշինգթոնից ստացվողհայտարարություններին:
Թուրքական «Անադոլու» լրատվական
գործակալությունը հայտնում է, որ դիվանագիտական շրջանականերից ստացված տեղեկության
համաձայն` Թաքսիմի դեպքերի առնչությամբ ամերիկյան պաշտոնյաների` միմյանց հաջորդող
հայտարարություններից հետո Դավութօղլուն զանգահարել է ԱՄն պետքարտուղար Ջոն
Քերրիին:
Հեռախոսազրույցում Թուրքիայի արտգործնախարարը
պետքարտուղարին ասել է, որ նմանատիպ իրադարձություններ լինում են աշխարհի բազմթիվ
ժողովրդավարական երկրներում և հիշեցրել է Նյու Յորքի «Occupy Wall Street»-ի
դեպքերի ժամանակ եղած մեծ թվով զոհերի մասին:
Դավութօղլուն նաև նշել է, որ եթե այլ
ժողովրդավարական երկրներում նման դեպքերը «սովորական» են դիտվում, ապա ինչու՞
Թուրքիայում տեղի ունցածը պետք է «արտասովոր» համարել: «Թուրքիան 2-րդ կարգի
ժողովրդավարական երկիր չէ»,- ընդգծել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |