• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հունիս, 2026
Հինգշաբթի 08:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:05, 06 Հունիս 2013

Զբոսաշրջային նավարկություն իրականացնող «Costa Fascinosa» նավն Թուրքիային հանել է իր երթուղուց

Զբոսաշրջային նավարկություն իրականացնող «Costa Fascinosa» նավն Թուրքիային հանել է իր երթուղուց

Իզմիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Էքրեմ Դեմիրթաշը Թուրքիայում մոլեգնող ցույցերի ու բախումների պատճառով ստիպված է եղել նամակ գրել զբոսաշրջային նավարկությունների կազմակերպմամբ զբաղվող 51 ընկերության ղեկավարների, որպեսզի հնարավորինս փարատի նրանց անհանգստությունը:

Սեփական շահութաբերության և անվտանգության մասին մտահոգված օտարերկրյա գործարարներին Դեմիթաշը փորձել է հավաստիացնել, որ Թուրքիայում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, այլ ուղղակի լայն մասսաները դուրս են եկել բողոքի և ընդամենը պաշտպանում են իրենց ժողովրդավարական իրավունքները:

Նամակներ ուղարկելուց բացի Դեմիրթաշը նաև անձամբ հանդիպել է այդ կազմակերպություններից որոշների ղեկավար օղակների հետ և ավելի հանգամանալից ներկայացրել երկրում տիրող դրությունը: Դեմիթաշը գործընկերներին խոստացել է, որ թուրքական նավահանգիստները կշարունակեն կշարունակեն նախկինի պես անվտանգ լինել:

Այդուհանդերձ, ներթուրքական ցնցումների պատճառով աշխարհում հայտնի զբոսաշրջային նավարկությամբ զբաղվող «Costa Fascinosa» նավն արդեն իր երթուղուց հանել է Թուրքիան: Այլ փոփոխություններ առայժմ չկան:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}