Տարածաշրջան14:35, 06 Հունիս 2013
Էրդողանը. «Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը արցունքաբեր գազի չարաշահման համար»
Պաշտոնական այցով Թունիսում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Գեզիի զբոսայգու շուրջ վերջին օրերին ծավալվող դեպքերին:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի `այսօր Թունիսի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիում Էրդողանը ասել է ,որ խռովությունը սադրողները ծայրահեղական ուժերն են, նրանց մեջ նույնիսկ ահաբեկչական խմբավորումներ էլ կան:
«Ինչպես գիտեք նույնիսկ հարձակում է եղել ԱՄՆ դեսպանատան վրա: Նրանք անմեղ մարդկանց ու հասարակական սեփականությանն են վնաս հասցնում: Այս անկարգությունները հենց այդ ուժերի ձեռքի գործն է»,-ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Թաքսիմի նախագիծը պատմական տեղանքը և մշակույթը մեկտեղող նախագիծ է: Եվ այս նախգիծը Ստամբուլում մի հրաշալի միջավայր կստեղծի: Իսկ ապամոնտաժած զբսայգում շատ ավելի գեղեցիկ շենքեր կկառուցվեն:
«Մենք ժամանակին նախագծի անիմացիոն տարբերակը ցուցադրել ենք: Այդ ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Իսկ հիմա նման բաներ են անում»,- նշել է թուրք վարչապետը:
Լրագրողների մեկը ասելով, թե փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ոստիկանության կողմից արցունքաբեր գազի չարաշահման համար ներողություն է խնդրել, հարցրել է, թե արդյոք Էրդողանը միանում է այդ ներողությանը, որին ի պատասխան նա ասել է.
«Մենք այդ առնչությամբ անհրաժեշտ հայտարությունները արել ենք և գազի չարաշահման կապակցությամբ մեր ափսոսանքը հայտնել ենք: Աշխարհում չկա մի երկիր, որ արցունքաբեր գազ չօգտագործի»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկ ջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |