Տնտեսական15:48, 06 Հունիս 2013
Էրդողանի խոսեց, և Ստամբուլի ֆոնդային բորսան անկում ապրեց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գեզի զբոսայգու
շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ելույթից հետո Ստամբուլի ֆոնդային բորսայում
կտրուկ անկում է արձանագրվել: Թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի համաձայն` այսօր Էրդողանի
Թունիսում արած հայտարարություններից պարզ դարձավ, որ Գեզի զբոսայգու ապամոնտաժման
հարցում հետքայլ չի լինելու, ինչը և իր ազդեցությունն ունեցավ թուրքական բորսայի վրա:
Ըստ պարբերականի`եթե մինչև Էրդողանի ելույթը բորսայում անկման ցուցանիշը 1,33% էր, ապա
ելույթից հետո այն հասել է 8%-ի: Էրդողանի ելույթը ազդել է նաև դոլարի փոխարժեքի վրա: Այն բարձրացել է` գրանցելով 2011 թ դեկտեմբերից
մինչ այսօր ամենբարձր փոխարժեքը(1դոլարը` 2,28 թուրքական լիրա):
Նշենք, որ Թուրքիայում Գեզի զբոսայգու համար անցակացվող զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով ողջ շաբաթվա ընթացքում թուրքական բորսան եղել ոչ կայուն: Ստամբուլի Ֆոնդային Բորսայի ինդեքսը («Borsa Istanbul 100») վերջին 3 օրվա ընթացքում, մինչև Էրդողանի ելույթը արձանագրել էր 7% անկում: Բիզնես ներդրումների բաժնետոմսերի գծով մասնագետ Օզգյուր Ալիօղլուն ասել էր, որ արտասահմանյան ներդրողների մոտ անհանգստաություն կա և բոլորը սպասում ենք վարչապետի վերադարձին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |