Տնտեսական13:20, 06 Հունիս 2013
Թուրք գործարարներ. Գեզիի դեպքերը վտանգի տակ են դնում Թուրքիայի տնտեսությունը
Թուրք գործարարների գնահատմամբ Գեզի
զբոսայգու շուրջ ծավալվող վերջին դեպքերը վնասում են Թուրքիայի տնտեսությանը և միջազգային հեղինակությանը:
«Rixos» հյուրանոցների ղեկավար խորհրդի նախագահ Ֆեթահ
Թամինջեն «Անադոլու» լրատվական
գործակալության թղթակցի հետ զրույցում ասել , որ խռովությունները վնասում են
Թուրքիայի միջազգային քաղաքական և տնտեսական հեղինակությանը և թուրք մարդու հանդեպ
ունեցած վստահությունը դնում կասկածի տակ:
Ստամբուլի
Արդյունաբերողների Պալատի նախագահ Էրդալ Բահչըվանն իր հերթի նշել է , որ ժողովրդավարությունը
և տնտեսական զարգացումը անբաժանալի են:
«Եթե ժողովրդավարության և տնտեսական
առաջընթացի բնագավառում վերջին տարիներին մեր գրանցած հաջողությունները զոհաբերենք
այս քաոսային գործընթացը ոչ մեկի օգուտ չի բերի: Կայունությունը հասարակության
բոլոր շերտերի շահերից է բխում : Ուստի սեր , հարգանք և միասնություն դրսևորելով
առաջ շարժվենք»,- կոչ է անում թուրք գործարարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |