Տարածաշրջան10:31, 06 Հունիս 2013
Թուրք ոստիկաններն ուժ են գործադրել նաև լրագրողների դեմ, կա 14 վիրավոր
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans
frontieres-RSF) միջազգային կազմակերպությունը, քննադատելով Թուրքիայի ամբողջ
տարածքում կազմակերպվող Գեզի զբոսայգու համար բողոքի ակցիաների ժամանակ
ոստիկանության կողմից ուժի կիրառման փաստը, հայտնել է, որ ուժի և բռնության
գործադրման հետևանքով 14 լրագրող է վիրավորվել:
Կազմակերպությունը
նշում է, որ զանգվածային բողոքը վերածվել են հակակառավարական ելույթների, իսկ
դրանց մասնակցող բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել:
«Մենք կիսում ենք տասնյակ կազմակերպությունների, այդ թվում և «Թուրքիայի լրագրողների միության», ըմբոստության զգացումը: Ակնկալում ենք, որ լրագրողների անվտանգությունը կերաշխավորվի և լրատվամիջոցներն անկողմնակալ վերաբերմունք կցուցաբերեն իրադարձությունների լուսաբանման գործում»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է նաև Թուրքիայում լրատվության կողմնակալությանը և դրա դեմ ուղղված ցուցարարների բողոքներին` քննադատելով CNNTürk, Kanal D, ATV, Star TV, Show TV, TRT, Star, Sabah ve HaberTürk լրատվամիջոցների կողմնապահությամբ աչքի ընկած հեռարձակումները:
Տեղեկտվության արտահոսքը փորձում են կանխել Թուրքիայի անվտանգության ծառայությունները: Ստեղծվել է մասնագԻտական հատուկ խումբ, որը վերահսկում է սոցիալական ցանցերը` «սադրիչ տեղեկություններ» թույլ չտալու համար:
Վերջին օրերին Իզմիր քաղաքում 34 բլոգեր էր ձերբկալվել` սոցցանցերում դեպքերը չափազանցված ներկայացնելու, անօրինական ցույցերի, քայլերթերի կոչ անելու, հանրային կարգը խաթարելու, ժողովրդին հանցագործության մղելու մեղադրանքով:
Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքի տեղեկացմամբ` այսօր դատախազության կարգադրությամբ բլոգերներից 33-ը ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |