Տնտեսական08:53, 06 Հունիս 2013
Թուրքիայում առևտուրը կտրուկ անկում է ապրել
Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը հաղորդում է, որ Ստամբուլի Գեզի զբոսայգու համար կազմակերպվող բողոքի ակցիաների պատճառով տարաբնույթ եկամտաբեր վայրերի` ռեստորանների, կինոթատրոնների այցելուների 30-90 տոկոսի անկում է նկատվում:
Թուրքիան ցնցած ակցիաների պատճառով մարդիկ կամ մասսայաբար այգիներում են հավաքվում կամ էլ զարգացումներին տներից են հետևում: Սպառողների թվի նվազեցման հետևանքով առևտրի կենտրոններում ու խանութներում և´ այցելուների քանակի, և´ եկամուտների կտրուկ անկում է գրանցվել:
Ապրանքանիշերի գրանցման միության նախագահ Թահսին Օզլենիրը հայտնել է. «Բարոյականություն չկա, ինչպե՞ս առևտուր կլինի: Հանրային սպասարկման վայրերում ամենաքիչը 30 տոկոսի անկում կա: Իսկ այնպիսի կիզակետային վայրերում, ինչպիսին է Գեզին, վնասները հասնում են 80-90 տոկոսի»:
Որոշ վայերերում ռեստորաններ, կինոթատրոններ, աշխատանքային գրասենյակներ փակ են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |