Տնտեսական08:26, 06 Հունիս 2013
Ցույցերի հետևանքով Ստամբուլի ֆոնդային բորսայում նկատելի անկում է արձանագրվել
Թուրքիայում Գեզի զբոսայգու համար անցկացվող զանգվածային
բողոքի միջոցառումների հետևանքով ողջ շաբաթվա ընթացքում թուրքական բորսան չի
կարողացել պահպանել կայունություն:
Ըստ թուրքական «Ռադիքալ» օրաթերթի` Ստամբուլի ֆոնդային բորսայի ինդեքսը վերջին 3
օրվա ընթացքում արձանագրել է 7 տոկոսանոց անկում: Բիզնես ներդրումների
բաժնետոմսերի գծով մասնագետ Օզգյուր Ալիօղլուն ասել է, որ հասարակության
լարվածության պատճառով բորսայում խիստ անկայունություն է նկատվում: Ներդրում
կատարողներն անհանգստացած են, բոլորը սպասում են այժմ պաշտոնական այցով աֆրիկյան
երկրներում գտնվող վարչապետ Էրդողանի վերադարձին:
Մասնագետների դիտարկմամբ` բորսայում արձանագրված անկման վրա մեծ ազդեցություն ունի
նաև ներդրողների անհանգստությունը` պայմանավորված ԱՄՆ կենտրանական բանկի (FED) կողմից ֆինանսական աջակցության նվազեցմամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |