• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:49, 07 Հունիս 2013

Էրդողանի կուսակիցը դատապարտել է իշխանությունների պահվածքը և հրաժարականի դիմում ներկայացրել

Էրդողանի կուսակիցը դատապարտել է իշխանությունների պահվածքը և հրաժարականի դիմում ներկայացրել

Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը հայտնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Իգդիրի նահանգային կառույցի քարտուղար Մեհմեթ Սոյուքը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել` մատնանշելով վերջին օրերին կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Մասնագիտությամբ իրավաբան Սոյուքը, որը 7 տարի շարունակ եղել է ԱԶԿ-ի նահանգային կառույցի քարտուղարը, իր հրաժարականը հիմնավորել է երկու պատճառով:

1.  Ստամբուլում կառուցվելիք  3-րդ կամուրջը կրելու է Սելիմ Ահեղ սուլթանի անունը:

2. Գեզի զբոսայգու համար քաղաքացիների մղած պայքարի նկատմամբ իշխանությունների դրսևորած վերաբերմունքը:

«Վերջին շրջանում քաղաքական շարժման, որի շարքերում տարիներ շարունակ գտնվել եմ և աշխատել, փոփոխված համակարգը, առաջ քաշած ելույթները և գործողությունները հասել են այնպիսի չափերի, որ անհամատեղելի են իմ անձի, աշխարհընկալման և հոգևոր արժեքների հետ: Հասարակությանը լարվածության մեջ է պահում այն, որ  ճնշում է  գործադրվում այլ կարծիք ունեցողների վրա: Իշխանությունների սիրտ կոտրող հռետորաբանության, այլ հավատքի տեր անձանց օտարման և նվաստացման պատճառով հրաժարվում եմ իմ պաշտոնից», - հայտարարել է Մեհմեթ Սոյուքը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}