Քաղաքական10:21, 07 Հունիս 2013
Էրդողանը խռովությունները սադրելու մեջ մեղադրում է ահաբեկչական կազմակերպություններին

Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր վերադարձել է աֆրիկյան երկրներ կատարած
այցից: Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` թուրք վարչապետին Ստամբուլի
Աթաթուրքի անվան օդանավակայում դիմավորել է 10 հազարանոց աջակիցների բազմություն:
Էրդողանը ողջունել է հավաքվածներին և Թաքսիմի Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող
իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկել:
Էրդողանը Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող զանգվածային անկարգություններն անվանել է կեղտոտ քաղաքական խաղ և նշել է, թե ժողովուրդը գործիք է դարձել
ծայրահեղական ուժերի ձեռքին:
«Ժողովրդավարական բնույթը կորցրած և վանդալիզմի
դրսևորմամբ հակաիրավական այս
ակցիաներին անմիջապես պետք է վերջ տալ: Գեզի
զբոսայգու 15 ծառի պատճառով ծագած ցույցերը իրենց հետևում 3 զոհ թողեցին,
որոնցինց երկուսը քաղաքաքացիական անձիք են, իսկ մեկը` ոստիկան: Եվ իմ ոստիկանի կյանքը
պակաս կարևոր չէ քաղաքացիական անձի կյանքից: Այդ ոստիկանը այս երկրում ձեր անվտանգությունն ապահովելու համար իր
պարտականությունն է կատարում: Հնարավոր է, որ ինչ-որ տեղ ուժի կիրառումը չափից շատ
է եղել: Դրա հետ կապված ես համապատասխան
կարգադրություններն արել եմ:
Մենք երբեք չենք հանդուրժի, որ որևէ մեկն այս երկրում անօրինականություն տարածի,
ժողովրդավարությունը վտանգի տակ դնի, գազանաբար ավերի ու հասարակական գույքին վնաս
հացնի»:
«Իմ անմեղ քաղաքացիներն այս կեղտոտ քաղաքական խաղից պետք է հեռու մնան: Մենք ամեն բան, ինչ անենք, ժողովրդավարության ու օրենքի սահմաններում ենք անելու: Մեզանից շատ բնությունը սիրող չկա: Վստահեցնում եմ, որ նրանք, ովքեր հիմա ձեր կողքին են բնության հետ որևէ առնչություն չունեն», ասել է երկրի վարչապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 3 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |