• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:34, 07 Հունիս 2013

Լիսաբոնում արձան կկանգնեցվի ի հիշատակ թուրք դիվանագետի

Լիսաբոնում արձան կկանգնեցվի ի հիշատակ թուրք դիվանագետի

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հաղորդում է, որ Լիսաբոնում կտեղադրվի Պորտուգալիայում թուրքական դեսպանատան աշխատակից  Էրքութ Աքբային և նրա կնոջը` Նադիդե Աքբային, նվիրված հուշարձան: Վերջիններս սպանվել էին 1982 թվականի հունիսի 7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) պատժիչ գործողության հետևանքով:
Հուշարձանի բացման արարողությունը տեղի կունենա դեպքի 31-րդ տարելիցի օրը, որին կմասնակցեն Պորտուգալիայում Թուրքիայի դեսպան  էբրու Բարութչու Գյոքդենիզլերը, մահացած զույգի զավակները, հուշարձանի քանդակագործը:

Թուրքիայի ԱԳՆ-ն տարբեր երկրներում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված դիվանագետների համար հուշարձաններ կառուցելու նախաձեռնություն է սկսել:  Նմանատիպ մի հուշարձան էլ կանգնեցվել էր Կանադայում 2012 թվականի սեպտեմբերին, որի բացմանը մասնակցել էր անձամբ Ահմեթ Դվութօղլուն:

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին  թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունըկասեցնելու մասին: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}