Տարածաշրջան07:51, 07 Հունիս 2013
Փոխոստիկանապետը ցուցարարին. «Իմ աշխատավարձից քո վճարածը վերցրու՛ և ցրվի՛ր»

Երեկ երեկոյան Թուրքիայի Ադանա քաղաքի Աթաթուրքի անվան զբոսայգում հավաքված մոտ հարյուր քաղաքացիներ փորձել են Աթաթուրքի պողոտայից քայլերթ կատարել դեպի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության Ադանայի տարածքային գրասենյակի շենք: Ոստիկանները, փակելով դեպի ԱԶԿ-ի գրասենյակ շարժվող ցուցարարների ճանապարհը, պահանջել են ցրվել, սակայն վերջիններս չեն կատարել ոստիկանների պահանջը: Այդ ժամանակ Ադանայի փոխոստիկանապետ Իսմաիլ Բիլգինը մոտեցել է ցուցարարների խմբին՝ նրանց հետ ցրվելու նպատակով բանակցություն վարելու համար:
Փոխոստիկանապետի մոտենալուն պես ցուցարարներից մեկը բացականչել է. «Ձեր աշխատավարձը մենք ենք տալիս»: Փոխվոստիկանապետը, որպես
պատասխան, գրպանից հանելով հիսուն լիրա մեկնել է ցուցարարին ու ասել. «Իմ աշխատավարձից քո վճարածը վերցրու՛ և ցրվի՛ր»:
Ցուցարարը նախ
վերցրել է գումարը, այնուհետև տեսնելով, որ լրագրողները տեսագրում են կատարվածը,
նետել է այն:
Ոստիկանները ցուցարարների հետ համաձայնության չգալուց հետո,
ջրցան մեքենաներ կիրառել և ցրել բողոքի ակցիան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |