Տարածաշրջան12:49, 08 Հունիս 2013
Գեզի զբոսայգու ցուցարարների 12-րդ օրը

Թուրքական Հաբերթուրք էլեկտրոնային լրատվականի տեղեկացմամբ Ստամբուլի Գեզի զբոսայգու ցուցարարները 12-րդ օրը գիշերն առանց ոստիկանական միջամտությունների ու միջադեպերի են անցկացրել: Այգում հերթապահող բազմաքանակ ցուցարարները առավոտյան արթնանալով ձեռնամուխ են եղել այգու մաքրման աշխատանքներին և հենց այգում էլ նախաճաշել են:
Ինչպես անցած ուրբաթ, երեկ նույնպես
գբոսայգում կազմակերպվել է հրապարակային ուրբաթօրյա նամազ, որից առաջ հութբե է
կարդացվել: Նամազը կազմակերպած երկու հարյուր հոգանոց խմբին այլ ցանկացողներ էլ են
միացել: Բախումների ժամանակ զոհված երկու քաղաքացիների և մեկ ոստիկանի համար էլ
հոգեհանգստյան աղոթք է կարդացվել:
Երեկ՝ բողոքի գործողությունների 11-րդ օրը,
ցույցի մասնակիցների համար շրջիկ զուգարաններ է ուղարկվել, որոնք հատկացվել են մի
գործարարի կողմից, ով, սակայն չի ցանկացել բացահայտել իր անունը: Գիշերը
ցուցարարներին նաև խմելու ջրով են ապահովել: Վարչապետ Էրդողանի` աֆրիկյան
ճանապարհորդությանից վերադարձի ժամանակ օդանավակայանում արված հայտարարություններն
էլ ցուցարարները ուղիղ եթերով դիտել են հարակից սրճարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |