Տարածաշրջան16:27, 10 Հունիս 2013
Միջադեպ թուրք-սիրիական սահմանին

Թուրքական «Աքշամ» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` հունիսի 8-ին
թուրք-սիրիական սահմանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում 5 թուրք
զինծառայող է վիրավորվել:
Թերթը, վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը, գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայի սահմանի մոտ
գտնվող Քըյըգյորեն սահմանակետի շրջանում մեկ զրահապատ մեքենայի և մեկ ճանապարհային
ստուգման շարժական կայանի միջոցով ծառայություն իրականացնող 6 հոգանոց անձնակազմի
կողմից նկատվել են մազութի տարաները միկրոավտոբուսի մեջ բեռնավորող անձանց: Մաքսանենգները
սահմանապահներին նկատելով` մազութով բեռնված մեքենայով արագ հեռացել են:
Սահմանապահների անձնակազմն էլ շարժական կայան-մեքենայով շարժվել է նրանց ետևից:
Սակայն հասնելով մոտակա գյուղի տարածք, որտեղ ավելի վաղ հասել էին մաքսանենգները, քարերի
տարափի տակ են հայտնվել վերջիններիս և նրանց միացած մոտ 20 հոգանոց խմբի կողմից:
Արդյունքում թեթև մարմնական վնասվածք է 1 ենթասպա և 4 շարքային զինծառայող:
Հաղորդվում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` դուրս գրվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |