Տարածաշրջան08:35, 11 Հունիս 2013
Թուրքիայում կարգելվի ոգելից խմիչքների վաճառքը երեկոյան ժամերին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը
նախօրեին հաստատել է ալկոհոլի օգտագործման սահմանափակումների մասին օրինագիծը, ըստ որի, Թուրքիայում
այսուհետև 22:00-ից հետո մինչև 06:00 ոգելից խմիչքի առուվաճառքն
արգելվում է:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի` նոր որոշման համաձայն ոգելից խմիչք վաճառող
վայրերը, դպրոցներից և կրթական այլ հաստատություններից պետք է լինեն
նվազագույնը 100մ հեռավորության վրա: Իսկ 18 տարեկանից ցածր տարիք
ունեցողներին առհասարակ խմիչք չի թույլատրվում վաճառել: Հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում, ֆիլմերում, երաժշտական
հոլովակներում արգելվում է ոգելից խմիչքի օգտագործումը խրախուսող դրվագներ
ցուցադրել: Ծխախոտի նման , խմիչքների վրա էլ այսուհետև կփակցվի
առողջությանը հասցվող վնասների մասին նախազգուշացնող պիտակ:
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 9-ից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |