Տարածաշրջան11:46, 12 Հունիս 2013
Թուրք փաստաբաններ. «Աշխարհում ամենամեծ արդարադատության պալատը սարքեցին, բայց արդարություն հաստատել չկարողացան»

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, երեկ Ստամբուլի Չաղլայան շրջանի ընդհանուր իրավասության դատարանից բերման են ենթարկվել մոտ 50 փաստաբաններ, որոնք աջակցում են Գեզի զբոսայգու համար պայքարող ցուցարարներին: Փաստաբանների մասսայական ձերբակալումն առաջացրել է Թուրքիայի փաստաբանական պալատների զայրույթը:
Այսօր մոտ 3.000 թուրք փաստաբաններ դուրս են եկել փողոց` պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված գործընկերներին:
Անկարայի
փաստաբանների պալատի կողմից արված հայտարարության մեջ ասվում է .«Այս քայլը մենք համարում ենք բոլորիս դեմ ուղղված: Մենք ոտքի են կանգնում: Թող իմանան, որ չենք համակերպվելու սրա հետ: Մինչև այսօր չենք լռել, այսօր էլ չենք լռի: Հասարակական խաղաղությունը վտանգի տակ է: Վտանգի տակ է նաև մեր մասնագիտությունը, մեր գնահատված լինելու
իրավունքը: Աշխարհի ամենամեծ
արդարադատության պալատը սարքեցին, բայց
արդարադատություն չկարողացան հաստատել:» :
Թուրքիայի
փաստաբանների պալատների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն, քննադատելով տեղի ունեցածը, ասել է, որ իրենք հետամուտ կլինեն հարցի լուծմանը:
«Հունիսի 11-ին Ստամբուլում մեր 50 գործընկերներին
հատուկ ջոկատայինները քաշքշելով, շորերը
պատառոտելով, ծեծի ենթարկելով, ձեռքներին ձեռնաշղթա հագցնելով, Չաղլայանի դատարանի շենքից
դուրս են բերել, նստեցրել ավտոբուսներ
ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք: Մեր
գործընկերները Գեզի զբոսայգու դեպքերի
ընթացքում ոստիկանության կողմից ուժի
կիրառման դեմ բողոքում էին և կոչ անում դատախազներին` մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |