Տարածաշրջան14:13, 12 Հունիս 2013
Իսրայելի և Թուրքիայի հետախուզական ծառայությունների ղեկավարները գաղտնի հանդիպում են ունեցել

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի տեղեկացմամբ` Իսրայելի գաղտնի ծառայության ` Մոսսադի ղեկավար Թամիր Պարդոն նախօրեին
Թուրքիայում գաղտնի հանդիպել է Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Ըստ պարբերականի` կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և այնտեղ Իրանի ազդեցության ուժեղացմանն առնչվող հարցեր:
Կողմերը, հուլիս ամսին կազմակերպվելիք Ժնևի գործընթացից առաջ, որի ընթացքում որոշվելու է Սիրիայի ճակատագիրը, կիսվել են հետախուզական տեղեկություններով:
Պարդոն ու
Ֆիդանը անդրադառնալով Գեզի զբոսայգու ցույցերին , խոսել են այն մասին ,թե
տարածաշրջանի երկրների հետախուզական խմբերը ցույցերում ունեցել են իրենց ազդեցությունը, թե ոչ: Պարդոն ցանկություն է
հայտնել նաև հանդիպել Էրդողանի հետ , սակայն Էրդողանը առայժմ չի պատասխանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |