Քաղաքական10:41, 13 Հունիս 2013
Դավութօղլուն դժգոհել է Գերմանիայից

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գերմանացի գործընկերոջ` Գիդո Վեսթերվելլեի
հետ հեռախոսազրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Գեզի զբոսայգու
վերաբերյալ վերջինիս հայտարարության և
Գերմանիայի խորհրդարանում կազմակերպված Թուրքիայի մասին նիստի վերաբերյալ:
Ըստ թուրքական «Սթար գազեթե» լրատվական կայքի` Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է և այդ շրջանակում ամեն տեսակ ժողովրդավարական իրավունք կարող է կիրառվել` ներառյալ ցուցերի և խոսքի ազատությունը:
«Ժողովրդավարությունը միևնույն ժամանակ կանոնների համակարգ է, որի օրենքներին
բոլորը պետք է համապատասխանեն»,- նշել է Դավութօղլուն:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` ամբողջ Եվրոպայում, ներառյալ նաև Գերմանիայում, նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել բազմիցս: Դավութօղլուն նշել է նաև, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գեզի զբոսայգու դեպքերի առնչությամբ հանդիպումներ է անցկանցում խաղաղ ցուցարարների շահերը ներկայացնող անձանց հետ:
«Թուրքական ժողովրդավարությունն ուժ ունի, որպեսզի կարողանա խնդրին սեփական զարգացումներին համապատասխան լուծում տալ»,- ընդգծել է նախարարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |