• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:24, 14 Հունիս 2013

Թուրքիան կարող է կորցնել վստահությունը օտար ներդրողների համար

Թուրքիան կարող է կորցնել վստահությունը օտար ներդրողների համար

Թուրքական «Աքշամ» էլէկտրոնային օրաթերթը անդրադարձել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսում «Հզոր, բայց անպաշտպան» վերնագրով հրապարակված հոդվածին, որտեղ ներկայացվում է վերջին օրերին Ստամբուլի Գեզի զբոսայգու համար տեղի ունեցող ցույցերի և դրանց արդյունքում տեղի ունեցած բախումների բացասական հետևանքները Թուրքիայի տնտեսության վրա:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսության 1990-ականների անկայուն վիճակից և դրան հաջորդած 2001-ի մեծ ճգնաժամից հետո կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությանը հաջողվել էր հասնել տնտեսական կայունության և ապահովել ցածր գնաճ:

Թերթը նշում է, որ  Թուրքիայի համար մեծապես կարևոր է կանխիկ գումարի հոսքը, հետևաբար նաև` օտարերկրյա ներդրողների վստահությունը: Ահա այդ պատճառով էլ շատ կարևոր է Թաքսիմի դեպքերից հետո արժութային բորսաներում գրանցված ցնցումները: Նշվում է նաև, որ Ստամբուլի բորսան, որը մայիսի 22-ին հասել էր  իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին, Թաքսիմի դեպքերի շաբաթվա ընթացքում միջինը 20 %-ի անկում է ունեցել:

Թերթը նշելով, որ 2012 թվականին Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 2 %, գրել է. «Թուրքիայի ամենամեծ անհանգստությունը երկրից դուրս է: Առաջընթացի քայլերը դանդաղեցնող տնտեսության ընթացիկ պարտքի դեֆիցիտը նվազել է, սակայն այն այս տարի ևս 6 % կլինի: Ավելին, ընթացիկ ճեղքվածքը Թուրքիան փակում է կարճատև դրամական հոսքերով: Թուրքիան ունի ծայրահեղ ռիսկային, բայց բարձր աճի տոկոսներ ապահովող տնտեսություն»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}