Տարածաշրջան10:08, 15 Հունիս 2013
Թուրքիա. ցուցարարները որոշեցին շարունակել պայքարը

«Թաքսիմի Համերաշխության պլատֆորմը», որը համակարգում է Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար մղվող բազմահազարանոց ցույցերը, երեկ 9 ժամ տևողությամբ ժողով է ունեցել, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօրվանից սկսած,
մեր հայրենիքում և աշխարհով մեկ տարածված պայքարի ուժով, մեր երկրում առկա ամեն տեսակի ապօրինության, անարդարության դեմ դիմակայությունը կշարունակենք:Այսօր մենք շարունակում ենք պայքարը հանուն մեր զբոսայգու, քաղաքի, մեր
ծառերի, մեր բնակավայրերի, մեր ազատության և ապագայի: Մենք կշարունակենք հետևողական լինել մեր
պահանջների կատարման հարցում: Այսօր , դիմակայության 18-րդ օրը մենք
ավելի ուժեղ ենք, կազմակերպված ու լիահույս, քան նախկինում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ցուցարարների ներկայացուցիչների և իշխանության միջև բանակցություններ են ընթանում:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թվիթերի իր էջում Գեզի զբոսայգու դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել` կոչ անելով ցուցարարներին վերադառնալ տուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |