• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:31, 17 Հունիս 2013

Թուրքիայի «ձեռքերը» թաթախված են արյան մեջ. քրդական կոնֆերանս

Թուրքիայի «ձեռքերը» թաթախված են արյան մեջ. քրդական կոնֆերանս

Քրդական հարցի հետ կապված խնդրի լուծման և խաղաղության հաստատման գործընթացին աջակցություն ցուցաբերելու նպատակով Աբդուլահ Օջալանի ցանկությամբ երկու համաժողով է կազմակերպվել: Երկրորդ կոնֆերանսը կայացել է Դիարբեքիրում «Հյուսիսային Քուրդիստանի միասնության և լուծման համաժողով» խորագրով: Այն  անցկացվել է երկու փուլերով և տևել 2 օր:  Համաժողովները  կրել են «Քուրդիստանում հասարակական խնդիրները և դրանց լուծման ուղիները» և «Քուրդիստանի ազգային միություն և համատեղ դիրքորոշում» խորագրերը:

Միջոցառման ընթացքում  նոր սահմանադրության շուրջ ևս քննարկումներ են եղել: Մասնակից կուսակցություններից ՝ «Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցություն» (ԽԺԿ-BDP), «Ժողովրդավարության հասարակության կուսակցություն»-ից (ԺՀԿ-DTP) բացի մասնակցում էին մի շարք այլ կազմակերպություններ և ներակայացուցիչներ:

Թուրքական «Թայմթուրք»-ի տեղեկացմամբ` միջոցառումը սկսվել է սոցիոլոգ, գրող Իսմայիլ Բեշիքչիի բացման խոսքով: Նա անդրադարձել է Աբդուլլահ Օջալանի  սույն թվականի մարտի 21-ին ունեցած ելույթին, մասնավորապես Օջալանի կողմից հնչեցված  «Իսլամական եղբայրության», ինչպես նաև  և խաղաղության գործընթացի հետ կապված  որոշ հատվածերի կողմից բարձրացված «Առանց ժողովրդավարության  խաղաղություն չի լինի» հայեցակարգերին:

Ըստ նրա` քրդերի միակ փրկության ուղին «Անկախ Քուրդիստանի» ստեղծումն է: Ներկա գտնվողների շարքերում էին նաև զանազան կրոնական խմբերի և ազգային փոքարամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր ևս համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան: Մասնավորապես ներկա էին  հայ, ասորի, արաբ, ալևիների համայքների ներկայացուցիչներ:  Հայական հինադրամի անունից ելութ ունեցավ Գաֆֆուր Օգանյանը.

«Տարբեր  մշակույթները պետք է մեկը մյուսի հանդեպ հարգանքի հիման վրա  պետք է հիմնվեն: Հավատում ենք, որ բոլորը խաղաղության գործընթացի հաստատման գործում իրենց լուման կունենան: Այս տարածքում շատ արյուն է թափվել: Շատ դառնություն է եղել: 1915 թվականին հայերն են կոտորածի ենթարկվել: 1925 թվականին Շեյխ Սաիդի ապստամբության ժամանակ հազարավոր քրդեր են սպանվել: Դերսիմում ալևիներն են կոտորվել: Պետության ձեռքերը թաթախված են արյան մեջ: Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում քրդական բնակավայրերում ջարդերը միշտ  շարունակվել  են: Մերոնք  հավատում են խաղաղության հաստատմանը»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}