• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:42, 17 Հունիս 2013

Թուրքիայի գրեթե ողջ տարածքը` ցույցերի ու քայլերթների մեջ

Թուրքիայի գրեթե ողջ տարածքը` ցույցերի ու քայլերթների մեջ

Նախօրեին Ստամբուլի Թաքսիմ և Անկարայի Քըզըլայ հրապարակներ շարժվել փորձող ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ: Թուրքական «Վաթան» օրաթերթի տվյալներով` ընդհանուր առմամբ ձերբակալվել է 455 մարդ: Նշվում է նաև երկու լրագրողի ձերբակալության մասին (Գյոքհան Բիչիջի, Էմրե Ֆիդան):

 

Անկարայից ու Ստամբուլից բացի Թուրքայի բազմաթիվ այլ բնակավայրերում ևս քաղաքացիները բողոքի են դուրս եկել իշխանությունների դեմ և ընդհարվել ոստիկանական ուժերի հետ:

 

  •  Էսքիշեհիրում 20.000 ցուցարարներ դիմել են բողոքի քայլերթի` վանկարկելով «Էրդողան, հրաժարական տուր», «Հեղափոխություն, ապստամբություն, ազատություն», «Բոլոր տեղերը Թաքսիմ են» կարգախոսները:

 

  • Իզմիրի Գյունդողդու հրապարակում հավաքվել է 10.000 ցուցարար և մեկնարկել բողոքի քայլերթ դեպի Բասնամե հրապարակ:

 

  • Սամսունում հարյուրավոր մարդիկ, դուրս գալով բողոքի քայլերթի, հայտարարել են, որ Թաքսիմի դիմակայությունն իրենց համար արժանապատվության հարց է, և պահանջել են կառավարության հրաժարականը:

 

  • Դենիզլիում ավելի քան 10.000 ցուցարարներ իրենց զորակցությունն են հայտնել Գեզի զբոսայգու պահպանության համար պայքարողներին և մի շարք պողոտաներով քայլերթ իրականացրել:

 

  • Մերսինում ավելի քան 5.000 ցուցարար բողոքի ձայն է բարձրացրել Գեզի զբոսայգում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ: Նրանք ևս բողոքի քայլերթ են իրականացրել:

 

  • Թունջելիում շուրջ 150 ցուցարարները հանրապետության պողոտայի կենտրոնում բարիկադավորվել են և մեծ կրակ վառել` ի նշան բողոքի: Ոստիկանական բաժանմունքից ընդամենը 150մ հեռավորության վրա գտնվող այդ վայրում կրակ վառելուց հետո ցուցարարները հնչեցրել են հակակառավարական լոզունգներ:

 

  • Էդիրնեում իշխանությունների դեմ իրենց բողոքն արատհայտելու համար փողոց է դուրս եկել ավելի քան 2.000 մարդ: Նրանք աջակցություն են հայտնել Գեզի զբոսայգին ոչնչացումից փրկելու համար պայքարողներին: Հազարավոր ցուցարարներ աջակցություն են հայտնել դժգոհ զանգվածներին և ցույցերի դուրս եկել նաև Բուրսայում, Բոդրումում, Անթաքիայում, Չանաքքալեում:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}