Տարածաշրջան06:51, 17 Հունիս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգում կտնկեն 20 ծառ և 152.000 ծաղիկ

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Ստամբուլի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության համաձայն` ցուցարարներին այգուց հեռացնելուց հետո 1000 հոգանոց խումբը մարքման ու բարեկարգման
աշխատանքներ է իրականացրել այգում և շրջակայքում:
Ստամբուլի զբոսայգիների և կանաչապատ տարածքների պահպանության վարչությունը տեղեկացրել է, որ Թաքսիմում 20 ծառ և 152 հազար ծաղիկներ են տնկվում: Իսկ ցույցերի ընթացքում վնասված հասարակական տրանսպորտի կանգառները, լուսաֆորները, ճանապարհային ցուցանակները և տեսախցիկները նույնպես վերանորոգվում ու նորացվում են:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն էր, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Հունիսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի կարգադրությամբ ոստիկանները ցուցարարներին
հեռացրել է զբոսայգուց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |