Տարածաշրջան07:05, 18 Հունիս 2013
Թուրք պատգամավոր. «Սադամն ուներ «Քիմիական Ալի», Էրդողանն ունի «Քիմիական Ավնի»

Թուրքիայի խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր
ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուհարրեմ
Ինջեն անդրադարձել է Գեզի զբոսայգու համար ընթացող ցույցերին և իշխանությունների
հակազդեցությանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «NTV» լրատվականը, ընդդիմադիր պատգամավորը դատապարտել է ցուցարարների դեմ ուժայինների գործադրած միջոցներն ու մեթոդները: Նրա գնահատմամբ` վերջին երկու օրերին Թուրքիայում մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարվում:
«Քիմիական նյութեր են օգտագործվել: Եթե Սադամի ժամանակ «Սադամ Հուսեյնի զարմիկը` Ալի Հասան ալ Մաջիդը, քիմիական զենք օգտագործելու հրաման տալու համար ստացել էր «Քիմիական Ալի» մականունը: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն էլ Էրդողանի համար ծառայում է որպես «Քիմիական Ավնի»: Բայց Էրդողանի ռեժիմի տապալումից հետո դատարաններում պատասխան կտա»:
Մուհարրեմ Ինջեն նշել է, թե ինչպես է Էրդողանը դատողություններ անում քաղաքական գործչի հոգեբանության և սոցիոլոգիայի մասին, լրագրողներին ասել է հետևյալը. «Նոր ենք իմանում, որ վարչապետը գաղափար ունի սոցիոլոգիայից և հոգեբանությունից: Եթե իր կյանքի ընթացքում գոնե մեկ գիրք կարդա սոցիոլոգիայի և հոգեբանության մասին, խոսք եմ տալիս նման վարչապետից ներողություն խնդրել»:
Ընդդիմադիր պատգամավորը երիտասարդներին կոչ է արել չվախենալ, չընկրկել և շարունակել պայքարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |