Տարածաշրջան11:11, 18 Հունիս 2013
Թուրքիայի իշխանությունները նահանջեցին, ցուցարարների ձեռքբերումը

Անկարայի իր նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին
ընդունած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղեկացրել է, որ հանրային
դժգոհության պատճառ դարձած Գեզի զբոսայգու և Թաքսիմ հրապարակի կառուցապատման
քաղաքաշինական նախագիծն առկախվել է, և բոլոր ուղերձները դիտարկվելու են:
Նախագահ Գյուլը նշել է, որ այդ նախագծի հետ կապված բոլոր առարկությունները հարկավոր է լսել և երկխոսության միջոցով հասնել հանգուցալուծման: Ըստ նրա` արդեն ժամանակն է, որ բոլոր անհանգստացողներն իրենց տեսակետները, առաջարկությունները, դիտողություններն ու դատողությունները օրինական սահմանված կարգով ներկայացնեն պատկան մարմիններին:
«Արդեն անհրաժեշտ է, որ վերջ տրվի փողոցային ու գիշերային անկարգություններին: Այդ ամենը խաթարում է հանրային անդորրը: Ոմանք չեն գիտակցում, բայց դա վնաս է հասցրել նաև երկրի տնտեսությանը: Առաջին իսկ օրն եմ ասել. Այստեղ Թուրքիայի հեղինակության խնդիր կա: Հարկավոր է, որ բոլորս ամեն կողմից պահպանենք Թուրքիայի վարկանիշը»,- ըստ «CNNTurk»-ի` ասել է Աբդուլլահ Գյուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |