Տարածաշրջան08:49, 19 Հունիս 2013
Էսքիշեհիր քաղաքում ողջ գիշեր բախումներ են եղել

Ցույցերը Թուրքիայում չեն դադարում: Չեն դադարում նաև ընդհարումները
ցուցարարաների և ոստիկանական ուժերի միջև: Տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի
դուրս եկած Թուրքիայի քաղաքացիները որոշ վայրերում դիմադրություն են ցույց տալիս
ուժայինների գործողություններին: Այս գիշեր նման բախում է եղել Էսքիշեհիր
քաղաքում:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` մինչև լուսադեմ փողոցային մարտեր են ընթացել ցուցարարների ու ոստիկանների միջև: Կան վիրավորներ: Նրանց թվում է նաև մի ոստիկան, ով գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել ցուցարարների շարքերից նետված քարից: Ավելի քան 5.000 ցուցարարներ Էսքիշեհիրում բողոքի քայլերթի էին դուրս եկել` պահանջելով կառավարության հրաժարականը և վանկարկելով «Ամեն տեղ Թաքսիմ է» կարգախոսը:
Այնուհետև նրանցից մի քանի հարյուրը փակել են «Էսփարք» առևտրի կենտրոնին հարակից փողոցը և կանգնեցրել երթևեկությունը: Ոստիկանության արագ արձագանքման ուժերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ օգտագործելով փորձել են ցրել ցուցարարներին և վերականգնել երթևեկությունը: Նշվում է, որ ոստիկանները արցունքաբեր գազ են լցրել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա: Դրա հետևանքով մեկ լրագրող վնասվել և հոսպիտալացվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |