• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:31, 20 Հունիս 2013

Գեզիի համար պայքարը դեռ շարունակվում է

Գեզիի համար պայքարը դեռ շարունակվում է

Ստամբուլի Գեզի զբոսայգուց ցուցարարներին բռնի ուժով վտարելուց հետո էլի շարունակվում են ցուցարարների բողոքի միջոցառումները Թուրքիայի տարբեր քաղաքներում: Գեզիից հետո ոստիկանությունը փորձում է ուժի գործադրմամբ ցրել ցույցերը նաև այլ քաղաքներում` քանդելով հրապարակներում դիրքավորված ցուցարարների վրանները: Իզմիրում, Մերսինում, Անկարայում կրկին արձանագրվել են բախումներ են քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև:

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ` Մերսին քաղաքում ոստիկանությունը կեսգիշերն անց հարձակվել է  Խաղաղության հրապարակում հավաքված ցուցարարներին վրա: Անվտանգության ուժերը ցուցարարներին տվել են 20 րոպե` «ապօրինի գործողությունները դադարեցնելու, տեղադրված վրանները հանելու» համար: Ժամանակը լրանալուց անմիջապես հետո ջրցան մեքենաների ուղեկցությամբ գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ուժայինները հարձակվել և քանդել էին տեղադրված վրանները, առգրավել ցուցապաստառները:

«Հաբեր 3» լրատվական կայքն էլ տեղեկացնում է Իզմիրում տեղի ունեցած ոստիկանական գործողության մանրամասների մասին: Իզմիրում նույնպես ոստիկանությունը գործել է նույն ոճով. նախապես զգուշացրել է ցուցարարներին, ապա անցել հարձակման: Գործողության նպատակն է եղել քանդել տեղադրված վրանները և առգրավել դրանք: Դիմադրություն ցույց տված ցուցարարներից 34-ը կալանավորվել են:

Իսկ մայրաքաղաք Անկարայում ոստիականությունը բողոքի ակցիաներին միջամտել է` արցունքաբեր գազ կիրառելով: Այդ ընթացքում ձերբակալվել է մի կին, ով փորձել է  խոչընդոտել ջրցան մեքենայի առաջխաղացումը` կանգելով է դրա դեմ:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 6 զոհ:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}