Տարածաշրջան13:31, 21 Հունիս 2013
Գնդակոծվել է թուրք հրամանատարներ տեղափոխող ուղղաթիռը

Թուրքական լրատվամիջոցները լրահոսի առաջին գծում որպես
ահազանգ պահում են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած պաշտոնական
հաղորդագրությունը թուրքական ռազմական ուղղաթիռի վրա կրակ բացելու մասին:
Ըստ այդ հաղորդագրության` նախօրեի երեկոյան ժանդարմերիայի Վանի կորպուսի և թուրքական 3-րդ բանակային կորպուսի հրամանատարներին տեղափոխող S-70 ուղղաթիռը հայտնվել է Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Իքիյաքա լեռներում դիրքավորված «ահաբեկիչների» հրազենային կրակի տակ: Բայց օդաչուին հաջողվել է խուսանավել ճակատագրական գնդակներից և անցնել ապահով գոտի: Վնասվել է միայն ուղղաթիռի ապակին, իսկ զինվորականներն անվնաս են մնացել:
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը չի հստակեցնում, թե ովքեր են եղել կրակ բացողները, բայց քանի որ քուրդ գրոհայիններին որպես կանոն անվանում են ահաբեկիչներ, ենթադրվում է, որ հրամանատարներ տեղափոխող ուղղաթիռի գնդակոծումը հենց «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների ձեռքի գործն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |