• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:03, 21 Հունիս 2013

Թուրքիա. ֆորումին հայերի ու հույների մասնակցությունը հարձակման ենթարկվելու պատճառ

Թուրքիա. ֆորումին հայերի ու հույների մասնակցությունը հարձակման ենթարկվելու պատճառ

Ստամբուլի Յենիքյոյ այգում կազմակերպված ֆորումի մասնակիցների վրա հարձակում է տեղի ունեցել: Թուրքական «Բիրգյուն» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ`  մոտ 150-200 մարդ, որոնց մեջ եղել են նաև զգալի թվով կանայք և երեխաներ, հավաքվել էին քննարկելու, թե Գեզի այգու համար սկսված բողոքի գործողությունները ինչպիսի շարունակություն կարող են ունենալ:

Հավաքվածներին մոտեցած 10-15 հոգանոց խումբը, որոնց մեջ եղել է նաև Յենիքյոյի համայնքապետը, սպառնացել է նրանց` հրահանգելով ցրվել այդտեղից, իսկ մոտակա ճանապարհով անցնող մեքենայից էլ օդ են կրակել:

Հակառակ այս ամենին հավաքվածները նրանց բացատրել են հավաքի նպատակը և հրավիրել միանալ քննարկումներին: Սակայն որոշ ժամանակ անց սպառնալիքներ տեղացող խմբին միացել են նոր անձիք և համալրվելով հարձակման անցել այգում հավաքվածների վրա:

Ֆաշիստ ազգայնական խումբը իմանալով, որ ֆորումին մասնակցում են նաև հայեր և հույներ, «Հայերի ու հույների պոչն եք բռնել» և «Ալլահ-ու-եքբեր» կոչերով շարժվել են դեպի հավաքվածները: Հաղորդվում է, որ հարձակման պատճառով առնվազն մեկ մարդ է վիրավորվել:

Հարձակվողները պնդել են, թե հավաքվածները ցանկանում են խոչընդոտել Յեշիլքյոյ այգում մզկիթի կառուցմանը: Թերթի հաղորդմամբ Յենիքյոյի համայնքապետը հայտնի է այդ տարածքում գտնված և 1958 թվականին քանդված մզկիթի տեղում նորը կառուցելու իր պատրաստակամությամբ: Սակայն տարածքում շատ մզկիթներ լինելու պատճառով էլ կառուցման աշծատանքներին իրենց հավանությունը չեն տալիս տեղաբնակները:

Նշվում է, որ հարձակումից հետո էլ ֆաշիստ հետադիմականներն իրենց հարձակումը շարունակել են թվիթերյան հաշիվներից հայհոյանքներ գրելով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}