Տարածաշրջան19:22, 21 Հունիս 2013
Թուրքիայում իսլամի համալսարան է հիմնադրվելու

Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային լրատվականի փոխանցմամբ`Թուրքիայի մեջլիս է ներկայացվել մի օրինագած, որը նախատեսում է այդ երկրում իսլամի համալսարանը բացել: Թուրքիայում առաջին «Իսլամի համալսրանը» նախատեսվում է հիմնել Ստամբուլում: Հայտնի է դարձել, որ նախաարարների խորհրդի կողմից հաստատված և երեկ խորհրդարան ներկայացված «Բարձրագույն կրթական հաստատությունների ընկերության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն այդ համալսարանը կանվանվի Գիտական տեխնոլոգիաների և իսլամի միջազգային համալսարան:
Հաղորդվում է, որ հասարակությունը այս համալսարանի մասին առաջին անգամ տեղեկացվել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի մեկ ամիս առաջ Թուրքիայում անցկացված միջազգային աշակերտական հանդիպում միջոցառման ժամանակ արած հայտարարությունից:
Մեջլիս ներկայացված օրինագիծը նախատեսում է, որ իսլամի համալսարանի շենքը նման կլինի Եգիպտոսի Էլ-Էզհեր համալսարանի շենքին, իսկ համալսարանը կունենա պետական համալսարանի կարգավիճակ: Նախատեսվում է, որ այնտեղ բացի իսլամական գիտություններից, կլինեն նաև իրավագիտական, բժշկական, սոցիալական գիտությունների և այլ ֆակուլտետներ:
Հակառակ Թուրքիայում գործող այն ավանդույթին, որ բոլոր համալսարանները իրենք են ստեղծում իրենց հիմնադրամները, իսլամի համալսարանի հիմնադրամը կստեղծվի օրենքով և կկազմի 10 մլն լիրա: Միևնույն ժամանակ համալսարանին 49 տարի ժամկետով անվճար հիմունքներով հողամաս կհատկացվի: Համալսարանը կունենա նաև իր նախակրթարանը, միջնակարգ դպրոցն ու լիցեյը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |