Տնտեսական08:32, 22 Հունիս 2013
Թուրքիան սպառողական գների ինդեքսը ԵՄ անդամ երկրների համեմատ
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած գնողությանկության
համարժեքության մասին 2012թ. տվյալների համաձայն` Թուրքիայի պարենային ապրանքների
և ոչ ալկոհոլային խմիչքների համախմբի գնային ինդեքսը եղել է 88, մինչդեռ
Եվրամիության երկրներում նույն նշանակության այդ ինդեքսը հիմնականում կազմում է 100:
Սա նշանակում է, որ Թուրքիայում նշյալ պարենային ապրանքները և ոչ ալկոհոլային խմիչքները 13 տոկոսով ավելի էժան են ԵՄ անդամ շատ երկրների համեմատ: Նշյալ ինդեքսի ամենաբարձր ցուցանիշը նկատվել է Նորվեգիայում (186), ամենացածրը` Մակեդոնիայում (58):
Միջանկյալ նշենք, որ գնողունակության համարժեքության սկզբունքը մշակել է Գուստավ Կասելը 1920թ-ին: Գնողունակության համարժեքության սկզբունքի էությունն այն է, որ երկու երկրներում երկարատև ժամանակաշրջանում ապրանքների միևնույն համախումբը, արտահայտված միևնույն արժույթով, պետք է ունենա միևնույն գինը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |