• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:52, 24 Հունիս 2013

Թուրքերն ու ադրբեջանցիներ միավորվում են ընդդեմ հայկական Սփյուռքի

Թուրքերն ու ադրբեջանցիներ միավորվում են ընդդեմ հայկական Սփյուռքի

Ադրբեջանական սփյուռքի հարցերով  պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտնել է, որ 1915 թվականի առնչությամբ հայերի ձեռնարկած գործողություններին դիմակայելու համար Թուրքիայի կողքին են լինելու և աջակցելու են նրան:

Թուրքական «Հաբեր վաքթի» լրատվական կայքը փոխանցում է, որ Իբրահիմովը ադրբեջանական սփյուռքի կառույցներին արդեն տեղեկացրել և հանձնարարություններ է տվել ընդդեմ «հայկական պնդումների» թուրքական սփյուռքի հետ միասնաբար հանդես գալու մասին:

Պետական հանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է, որ այն վայրերում, որտեղ թուրքական սփյուռքը փոքրաթիվ է, հայկական հարցերին կմիջամտեն ադրբեջանական կառույցները և տվյալ երկրի հանրությանը կտեղեկացնեն իրողությունը:

Իբրահիմովը, հշեցնելով Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը.  «Մեկ ազգ, երկու պետություն», ասել է. «Մեկ ազգը  երկու խնդիր չի կարող ունենալ` մեր խնդիրները նույն են: Հայկական  հարցերը, որոնց առաջ Թուրքիան միայնակ է մնացել, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղի հարցում էլ թուրքական սփյուռքն է Ադրբեջանին աջակցում և համաշխարհային հանրությանը այդ հարցում տեղեկություն տալիս»:

Ըստ Իբրահիմովի` թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից Ղազախստանը և Ղրղզստանը նույնպես աջակցում են Ադրբեջանին և Թուրքիային:

«Դա էլ մեր ուժին ուժ կավելացնի: Ե´վ Թուրքիայի, և´ Ադրբեջանի, և´ Ղազախստանի, և´ Ղրղզստանի և ընդհանրապես ամբողջ թյուրքական աշխարհի դեմ ուղղված որևէ անիրավության դեմ մենք միասնաբար ենք գործելու»,- եզրափակել է Իբրահիմովը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}