Տարածաշրջան09:39, 25 Հունիս 2013
ԵԽ գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

Թուրքիայում
է գտնվում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Այժմ նա հյուրընկալվել է կառավարության շենքում, որտեղ հանդիպում է
անցկացնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական «Բեյազգազեթե» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ,
նշում է, որ Անկարայում կայանալիք հանդիպումների ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղարի
հետ հիմնականում քննարկվելու են Թուրքիա-Եվրախորհուրդ համագործակցությանն առնչվող
հարցեր: Սպասվում է նաև, որ Թորբյորն Յագլանդին կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության
հարցերում Թուրքիայում կատարված բարեփոխումների ընթացքը:
Նույն դիվանագիտական աղբյուրները նշել են նաև, որ այցը կապված չէ Գեզի
զբոսայգու համար կազմակերպվող ցույցերի ու հանրահավաքների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |