• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան19:24, 25 Հունիս 2013

Աբդուլլահ Օջալանը շուտով կարող է ազատության մեջ հայտնվել

Աբդուլլահ Օջալանը շուտով կարող է ազատության մեջ հայտնվել

Թուրքական «Ինտերնետհաբեր» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ Քրդստանի  բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) փոխառաջնորդ  Մուրադ Քարայըլանը  պարզաբանումներ է տվել թուրք-քրդական հաշտության գործընթացի, Գեզի զբոսայգու ցույցերի և ՔԲԿ-ի նպատակների մասին: Հատկապես ուշագրավ է ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին արած նրա հայտարարությունը: Պատասխանելով գերմանական թերթի լրագրողի «Արդյո՞ք դուք նպատակ ունեք Օջալանին առաջիկայում ազատության մեջ տեսնել» հարցին` Քարայըլանն ասել է. «Դա կախված է հաշտության գործընթացի հետագա զարգացումից: Այս պահին կարևորն այն է, որ Օջալանը ակտիվ դեր խաղա գործընթացում, և կալանավայրում Օջալանի համար նպաստավոր պայմաններ ստեղծվի, որպեսզի վերջինս կարողանա ավելի հեշտությամբ կապ հաստատել շարժման հետ: Եթե հաշտության գործընթացի 3-րդ փուլը հաջողությամբ ավարտվի,ապա բոլորը`այդ թվում Աբդուլլահ Օջալանը, ազատությամ մեջ կհայտնվեն»:

Խոսելով հաշտության գործընթացի վրա Գեզի զբոսայգու գործողությունների հնարավոր ազդեցության մասին` Քարայըլանն ասել է, որ դրանք Թուրքիայի ժողովովրդավարացմանն ուղղված պահանջներ են և իմաստ չունի դրանք միավորել քրդերի կողմից հնչեցվող խաղաղության պահանջների հետ:

Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք ՔԲԿ ուզածը անկախ քրդական պետություն է, հետևյալ կերպ է պատասխանել. «Խաղաղությունը քրդերի և ժողովրդավարության հաղթանակը կլինի, սակայն անկախ պետության հարց չկա մեր օրակարգում: Պետությունը ուժի աղբյուր է և մարդկանց խնդիրները չի կարող լուծել: Դա փոխել ենք ուզում, «ժողովրդավարական կոնֆեդերալիզմ» ենք ուզում: Բոլոր ազգությունների և կրոնների ներկայացուցիչները դրա մեջ մտնելով` եղբայաբար կարող են իրար հետ ապրել»:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}