Տարածաշրջան11:36, 26 Հունիս 2013
Twitter-ը և Facebook-ը մերժել են Թուրքիայի կառավարության առաջարկը

Թուրքական
«Today’s Zaman» պարբերականի տեղեկացմամբ` «Twitter»
և «Facebook» սոցիալական կայքերի
ղեկավարությունը մերժել է համագործակցելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության առաջարկը: Թուրքական իշխանությունների կողմից նման համագործակցության առաջարկի պատճառը «Գեզի» զբոսայգու վերացման ծրագրի դեմ ուղղված բողոքի ակցիաների և երթերի ուժգնացումն էր: Բողոքի միջոցառումներն ակտիվորեն լուսաբանվում էին հիյլա սոցցանցերի միջոցով, ինչից հետո «Twitter» սոցիալական ցանցում ակտիվացան նաև Թուրքիայի մի շարք նախարարներ ու պաշտոնատար անձինք:
Ինչպես նշում է պարբերականը` Թուրքիայի կառավարությունը հայտնել է, որ պլանավորում է սոցիալական կայքերի գործունեության դաշտը կարգավորող օրենք ընդունել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերը հայտարարել է, որ առաջարկվող օրինագիծը որևէ արգելք չի դնելու սոցիալական ցանցերի վրա, սակայն պայքարելու է «online ահաբեկչություն» կոչվածի դեմ: Ըստ նախարարի` բողոքի ակցիաների ընթացքում սոցիալական ցանցերում բազմաթիվ կեղծ տեղեկատվություններ են տարածվել և օրենքի մշակման նպատակը նման տեղեկատվության տարածման կանխումն է:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիկն էլ պարբերականի հետ զրույցում նշել է, որ իրենք չեն ընդունի այնպիսի օրենք, որը կհակասի Եվրամիության (ԵՄ) չափանիշներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |