Տարածաշրջան07:04, 26 Հունիս 2013
Էրդողանը Գեզիի դեպքերի մեջ մեղադրում է օտարերկրյա ուժերին ու լրատվամիջոցներին

Թուրքական «Սաբահ» պարբերականը տեղեկացնում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է Գեզի զբոսայգու դեպքերին և տնտեսության վրա դրանց ունեցած ազդեցությանը:
«Փողոցներում երիտասարդներին օգտագործելով` ցանկանում են Թուրքիայում շատ լուրջ օպերացիա իրականացնել», -հայտնել է Էրդողանը` նշելով, որ այդ կերպ ցուցարարները շատ կեղտոտ խաղերի համար են օգտագործվել: Վարչապետը ապատեղեկատվություն տարածելու, դեպքերը ուռճացված ներկայացնելու մեջ մեղադրել է լրատվամիջոցներին, մասնավորապես Եվրոպայի հետ համագործակցություն ունեցողներին: Ըստ նրա` դրա նպատակը լարված և խնդրահարույց միջավայր ստեղծելն է եղել:
«Սակայն Թուրքիայում նման
միջամտություն չկարողացան անել: 10.5 տարվա ընթացքում մեր իրականացրած արմատական
բարեփոխումներն արգելք հանդիսացան
նմանատիպ գործողությունների համար»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |