Քաղաքական14:57, 26 Հունիս 2013
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը այցելել է Դիարբեքիրի հայկական եկեղեցի

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Դիարբեքիրի նահանգապետ Մուստաֆա Ջահիթ Քըրչի հետ, ում ուղեկցությամբ էլ դեսպանը տոկնոջ հետ միասին այցելել է Սուր շրջանի պատմական ու կրոնական վայրեր:
Դեսպանը, ով կրել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի դրոշներով կրծքանշան, եղել է նաև տեղի Սուրբ
Կիրակոս հայկական եկեղեցում, որտեղ էլ զրույց է ունեցել ԱՄՆ-ում երկար տարիներ անցկացնելուց
հետո բոլորովին վերջերս ծննդավայր Դիարբեքիր
վերադարձած հայտնի հայազգի երաժիշտ, ուդի վարպետ Երվանդ Բոստանջըի հետ:
Դեսպան Ռիկարդոնը լրագրողների հետ ունեցած կարճ հանդիպման ժամանակ
անդրադարձել է թուրք- քրդական հաշտեցման գործընթացին: Նրա խոսքով Դիարբեքիրը զբոսաշրջության
համար գնալով ավելի բարենպաստ վայր է դառնում: Ըստ դեսպանի` հաշտության գործընթացի բարեհաջող
ավարտի դեպքում, տուրիզմի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |