Տարածաշրջան09:00, 27 Հունիս 2013
6000 եվրո` թուրքական բանակից ազատվելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է արտասահմանաբնակ թուրքերի խորհրդի անդամների հետ: Քննարկման թեմաներից մեկն էլ եղել է զինծառայության փոխարեն վճարվելիք գումարի նվազեցման հարցը: Թուրքական «Հաբեր թուրք» կայքի տեղեկացմամբ` խորհրդի անդամների կողմից առաջարկվել է այն սահմանել 5-6.5 հազար եվրո: Այդ նպատակով վարչապետի օգնական Բեքիր Բոզդաղը Թուրքիայի Պաշտպանության նախարարության գնությամբ պատրաստել է առաջարկների փաթեթ, ըստ որի, վերոհիշյալ վճարի չափը սահմանվել է 6000 եվրո:
Եթե վարչապետի հաստատմանը ներկայացված առաջարկում որևէ փոփոխություն չկատարվի, ապա հենց այդ գումարն էլ կհաստատվի: Դա կնշանակի, որ պահանջվող գումարը վճարելու արդյունքում տվյալ անձն ազատվում է զինապարտությունից: Բայց անկախ դրանից պարտադիր կերպով 21-օրյա զինվորական ուսուցում է անցնում: Այս օրենքը հիմնականում կիրառվում է արտագնա աշխատանքի մեջ գտնվողների նկատմամբ: Մինչև 2011 թվականը վճարի ենթակա գումարը կազմել է 5.120 եվրո: Սակայն նույն թվականի դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն գումարը դարձավ 10000 եվրո, ինչպես նաև վերացվեց 21 օրյա զինվորական դասընթացը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |