Տարածաշրջան08:39, 27 Հունիս 2013
Էրդողանը մեղադրում է ՔԲԿ-ին խախտումներ անելու մեջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչե պալատում գտնվող գրասենյակում հանդիպել է մտավորականների հանձնաժողովի հետ: 7 տարբեր շրջանների մասին զեկույցները, որոնց մեջ ներառվել են արձանագրված խնդիրները և դրանց լուծման առաջարկները, մեկ առ մեկ ներկայացվել են վարչապետի ուշադրությանը:
Ժողովի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե «Քուրդիստանի
բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) լքել է երկրի սահմանները, գործընթաց առաջին
փուլը ավարտվել է, այժմ կառավարության քայլերն են ակնկալվում, հայտնել է. «Ահաբեկչական կազմակերպության 85 տոկոսը դեռ երկրում
է գտնվում: Ընդամենը 15 տոկոսն է հեռացել»:
Վարչապետը հավելել է նաև, որ ՔԲԿ-ն խախտում
է արել և մարդ գողանալով 1.5 միլիոն լիրա գլխագին
են պահանջել: «Ճանապարհ կտրելու, մեքենաներ վառելու գործողությունները շարունակվում
են: Ինձ նմանատիպ 19 փաստեր են հասել», - եզրափակել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |