• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:56, 01 Հուլիս 2013

Գեզիից հետո Լիջե. Թուրքիան նորից ոտքի է կանգնել

Գեզիից հետո Լիջե. Թուրքիան նորից ոտքի է կանգնել

Թուրքական «Սաբահ» պարբերականը տեղեկացնում է, որ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» կողմից Դիարբեքիրում կազմակերպված «Իշխանություն, քայլ արա´»  քայլերթի ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառով վիրավորվել է 6 քաղաքացի, որոնցից մեկը` ոստիկան, մեկը` լրագրող:

Ոստիկանությունը թույլ չի տվել քայլերթի մասնակիցներին անցնել  Թուրգութ Օզալի անվան զբոսայգով: Ինչից հետո պատգամավոր Այսել Թուղլուքը, կուսակցության ավտոբուսի վրա բարձրանալով, սկսել է մամուլի հայտարարություն անել: Այդ ընթացքում հավաքվածների միջից որոշ դիմակավոր մարդիկ սկսել են ոստիկանության վրա քարեր նետել: Տեղի ունեցած բախումներից 6 մարդ է վիրավորվել:

Տեղեկացնենք, որ այս բախումները կապված են Լիջե  գավառում տեղի ունեցած դեպքերի հետ:

Դիարբեքիրի Լիջե գավառի Քայաջըք գյուղում ոստիկանական պարեկային շենքի կառուցման աշխատանքները խոչնդոտող խմբի և ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունեցել:

Դիրաբեքիրի նահանգապետի հայտարարության մեջ ասվում է , որ 1մի խումբ, որը նախօրոք մամուլի հայտարարություն էր տարածել, որ ցանկանում են կառուցապատումը  դադարեցնել, դյուրավառ հեղուկով լցած շշերով (մոլոտով), քարերով, մահակներով և ինքնաշեն պայթուցիկներով զինված հարձակվել է պահակակետի վրա: Ոստիկանության բանավոր նախազգուշացումները անտեսելով` խումբը շարունակել է հարձակումը պահակակետի ուղությամբ:

Թուրքական  «Հյուրիյեթ» թերթի փոխանցմամբ սստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա և  կիրառել է արցունքաբեր գազ:

Արդյունքում 18-ամյա մի տղա զոհվել է, 9 հոգի վիրավորվել, որոնցից 2-ը վիճակը գնահատվում է ծանր:

Այս դեպքից անմիջապես հետո Լիջեի համար բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Ստամբուլում, Իզմիրում:

Դրությունը Դիարբեքիրում դեռ շարունակում է լարված մնալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}