Տարածաշրջան09:28, 01 Հուլիս 2013
Թուրքիայից քուրդ գրոհայինների հեռանալու մասին ուշագրավ մի հանգամանք է ի հայտ եկել

Հայտարարված զինադադարի և Թուրքիայից քուրդ գրոհայինների հեռացման գործընթացը
մեկնարկել էր վերջերս: Այժմ ուշագրավ մի հանգամանք է ի հայտ եկել:
Ինչպես հայտնի էր, քրդական հարցի կարգավորման շրջանակներում, ըստ նախատեսվածի, Թուրքիայի տարածքից պետք է հեռանային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները, իսկ թուրք ուժայիններն էլ առանց միջամտության հետևեին գործըթնացին: Պարզվում է, որ Թուրքիայի հետախուզական ուժերն ու հատուկ ծառայությունները քուրդ զինյալների` երկրի սահմանները լքելու գործընթացին հետևում են ռադիոազդանշանների միջոցով և ընթացքի մասին պարբերաբար զեկուցում կառավարությանը:
Ըստ «բուրսահաքիմիյեթ» լրատվական կայքի` կառավարությանը զեկույցներում նշված է, որ համաձայն այդ ռադիոազդանշանների, քուրդ զինյալների մեծ մասը դեռևս գտնվում է Թուրքիայում: Կազմվել է վերծությունը, ըստ որի, քրդերը գիտակցելով, որ իրենց տեղաշարժը որոշվում է ռացիաների միջոցով, ոչ թե իրենք են հեռանում հյուսիսային Իրաք, այլ իրենց ռացիաներն են ուղարկում:
Այդուհանդերձ նշվում է, որ ամենաուշը մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր պետք է քուրդ գրոհայինները լքած լինեն Թուրքիայի տարածքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |