• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մարզական07:51, 02 Հուլիս 2013

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Արազ Օզբիլիսի տրանսֆերը

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Արազ Օզբիլիսի տրանսֆերը

Ռուսաստանի Ֆուտբոլի «Պրիմեր Լիգայում» հադես եկող Կրասնոդար քաղաքը ներկայացնող «Կուբան» ֆուտբոլային ակումբի  հարձակվողական ոճի կիսապաշտպան հայազգի Արազ Օզբիլիսի տրանսֆերի ձեռք բերման համար հետաքրքրություն է ցուցաբերել թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը: 

Թուրքական «Թրթսփոր» կայքը տեղեկացնում է, որ «Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը դեռ մոսկովյան «Լոլոկմոտիվը» գլխավորելու տարիներին ցանկացել է իր թիմում տեսնել հայ կիսապաշտպանին: Հուլիսի 1-ին «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի ղեկավար խորհրդի անդամ Ահմեթ Մեթե Վարդարը և մարզական գծով տնօրեն Օնդեր Օզենը  այցելել են «Կուբան» ակումբի հավաքտեղի հյուրանոց, վերջինիս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Նույն աղբյուրի տեղեկացմամբ նրանք հանդիպել են ռուս ներկայացուցչի հետ, արդյուքնում  կողմերը համաձայնության են եկել, և ռուսական կողմին 5 միլիոն եվրո երաշխավորագիր, իսկ ֆուտբոլիստին 1.5 միլիոն եվրո հատկացվելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Սպասվում է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում ռուսական ակումբին հստակ պատասխան կտրվի: 

Նշվում է, որ Արազ Օզբիլիսը ծնվել է Ստամբուլի հայկական մի ընտանիքում, հետո տեղափոխվել են Հոլլանդիա: Նա հոլլանդական հայտի ֆուտբոլային ակումբի՝ «Այաքսի» սան է: 2010 թվականի նա հանդես է եկել Այաքսի գլխավոր թիմում: Այնուհետ Հոլլանդիայի ընտրանու փոխարեն ընտրել է Հայաստանի հավաքականը: 2012 թվականից ի վեր հանդես է գալիս ռուսական «Կուբան» ակումբում: Շրջանառվող լուրերի համաձայն Արազի տրանսֆերը ցանկանում են ձեք բերել և՛ Մոսկվայի  «Սպարտակը» և՛ ֆրանսիական «Մոնակո» ակումբը:

Հիշեցնենք որ, ամիսներ առաջ թուրքական մեկ այլ գրանդ ակումբ «Գալաթասարայը» ցանկություն էր հայտնել ձեռք բերել մեկ այլ հայ ֆուռբոլիստի՝ ուկրաինական Դոնեցկի «Շախտյորի» աստղ Հենրիկ Մխիթարյանին:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան  27-րդ տեղում է
14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}