Տարածաշրջան07:28, 03 Հուլիս 2013
Քրդական կուսակցությունը պահանջում է ազատել Օջալանին

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն»
(ԽԺԿ-BDP)
կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը հայտնել է, որ քրդերի առաջնորդ Օջալանին, որը անկախ բժիշկ է պահանջել, պետք է անկախ բժիշկներից կազմված պատվիրակություն ուղարկել:
ԽԺԿ կողմից սկսված «Կառավարություն,
քայլ արա´» բողոքի ակցիայի շրջանակներում մի խումբ կուսակցականներ դատական բժշկության հաստատության շենքի առջև նստացույց են կազմակերպել: Ցուցարարների խմուբը մամուլի հայտարարություն է արել, որով պահանջվում է հիվանդ բանտարկյալներին ազատ արձակել: Սեբահաթ Թունջելը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, կառավարությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Նա մասնավորապես ասել է. «Թուրք, քուրդ, լազ, չերքեզ, հայ, այս երկրում ապրող ժողովրդների հետ, եթե ուզում եք նոր համաձայնագրի հասնել, ապա դա իրագործելի է միայն քրդական հարցի լուծման դեպքում: Իսկ քրդական հարցի լուծումը կապված է քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանի ազատ արձակման հետ: Անհրաժեշտ է, որ այս հարցը իշխանությունները այժմվանից ևեթ օրակարգի մեջ ընդգրկեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |