Տարածաշրջան06:48, 04 Հուլիս 2013
Թուրքիան ավելացրել է իր զորախմբի քանակը բռնազավթված հյուսիսային Կիպրոսում

Կիպրոսի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է զեկույց, որում, ըստ «razm.info»-ի, արտացոլվել են կղզում զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ։
Նշյալ զեկույցի համաձայն` կղզու հյուսիսային հատվածում, որը Թուրքիան 1974 թվականին բռնազավթել է և ստեղծել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, 2001-2012 թվականներին տեղակայված է եղել 36 հազար զինծառայող։ Սակայն վերջին տարվա ընթացքում Թուրքիան օկուպացրած շրջանում զինծառայողների թիվն ավելացրել է 7 հազարով և ներկայում այն կազմում է 43 հազար։
Կիպրաբնակ թուրքերի թիվը կազմում է 5 հազար, իսկ պահեստազորը՝ 26 հազար մարդ։ Այսպիսով, գործող զինուժի և պահեստազորի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար: Կիպրոսի մյուս հատվածի զինված ուժերը, այդ թվում նաև Հունաստանի ԶՈւ ստորաբաժանումները միասին կազմում են 62.950 մարդ։
Զեկույցում ներկայացվել է նաև Կիպրոսում տանկերի քանակը։ Հունական հատվածում կա 221, իսկ թուրքերի օկուպացրած հատվածում՝ 349 տանկ։ Կիպրոսի տարածքում տեղակայված Մեծ Բրիտանիայի երկու ռազմաբազաներում համապատասխանաբար կա 1.678 և 855 զինծառայող։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |